09.02.2018 15:28

ԵԽ-ն քվեարկել է ԵՄ երկրներում ամառային և ձմեռային ժամանակի անցումը փոխելու օգտին

ԵԽ-ն քվեարկել է ԵՄ երկրներում ամառային և ձմեռային ժամանակի անցումը փոխելու օգտին

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Եվրահանձնաժողովին կոչ է արվում հրաժարվել Եվրամիությունը ամառային ու ձմեռային ժամանակի անցկացնելու պրակտիկայից, հաղորդել են ասամբլեայի մամլո ծառայությունից:

«Բանաձև է ընդունվել, որը Եվրահանձնաժողովին կոչ է անում դադարեցնել ժամերը փոխելու պրակտիկան, քանի որ բազմաթիվ գիտական հետազոտություններն այդպես էլ չեն ապացուցել,  թե դա որևէ դրական հետևանք է ունենում, ընդհակառակը, ցույց են տվել, որ այդ փոփոխությունը բացասաբար է ազդում մարդու առողջության, գյուղատնտեսության և ճանապարհային երթևեկության վրա»,- ասել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Սակայն այս պահի դրությամբ Եվրամիության՝ ամառային ու ձմեռային ժամանակների անցման համակարգը փոխելու օգտին արտահայտվել է ընդամենը միության մեկ անդամ պետություն՝ Ֆինլանդիան:

Փոխանցում է ria.ru-ն: