10.02.2018 09:15

Մխիթարյան. Ոչ մի արդարացում չեմ փնտրում

Մխիթարյան. Ոչ մի արդարացում չեմ փնտրում

«Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում իր ելույթների մասին: 

«Ես ոչ մի արդարացում չեմ փնտրում և չեմ պատրաստվում ոչ ոքի մեղադրել: 

Այժմ իմ կյանքում նոր ֆուտբոլային գլուխ է: Ուրախ եմ, որ «Արսենալ» եմ տեղափոխվել: Հուսով եմ, որ ակումբի հետ ավելիին կհասնեմ, քան «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ», - հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: