10.02.2018 09:30

«Արսենալ»-ը «Չելսի»-ի հետ կարող է պայքարել Լուիս Էնրիկեի համար

«Արսենալ»-ը «Չելսի»-ի հետ կարող է պայքարել Լուիս Էնրիկեի համար

«Չելսի»-ն միակ ակումբը չէ, որը հավակնում է պայմանագիր կնքել մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: 

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալ»-ը: 

47-ամյա մասնագետին կարող է հրավիրել «զինագործներ»-ի տնօրեն Ռաուլ Սանլեհին, ով նրա հետ աշխատել է «Բարսելոնա»-ում: 

«Արսենալ»-ն ամռանը կգնահատի թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի աշխատանքը և արդեն հիմա տարբերակներ են փնտրում՝ մրցաշրջանի վատ ավարտի համար: