10.02.2018 10:00

Անտոնիո Կոնտե. Հաղթողները որոշումներ են փնտրում, պարտվողները՝ արդարացումներ

Անտոնիո Կոնտե. Հաղթողները որոշումներ են փնտրում, պարտվողները՝ արդարացումներ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն FI-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե ինքը երբեք խուճապի չի մատնվում, քանի որ գիտի թիմի խնդիրների լուծման ուղիները։

«Անգլիայում, ինչպես և Իտալիայում, մամուլը պահեր է փնտրում, որպեսզի սենսացիա սարքի։ Նրանք փորձում են ամբողջ ժամանակ ապշեցնել ժողովրդին, նույնիսկ փորձում են տրամաբանորեն համադրել այնպիսի իրավիճակներ, որոնք այսպես թե այնպես կարող են ազդել թիմի խաղի վրա։

Օրինակ ահա արդեն 2-րդ մրցաշրջանն է, որ յուրաքանչյուր անհաջող խաղից հետո ինձ ազատում են աշխատանքից, սակայն ոչ ոք դա չի հերքում, բացի ինձանից։ Ինձ համար դա անսպասելի է, ուստի դժվար է միայնակ պայքարել նրանց հետ, բայց ես անգործ չեմ նստում։ Մենք աշխատում ենք, բոլորս ենք աշխատում։ Վերջերս ինձ հարցրին, թե ես կորցրե՞լ եմ հանդերձարանը, տհաճ էր դա լսել, որովհետև բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են, երբեք չէին հանդգնի այդ մասն խոսել ինձ հետ։ Նրանք գիտեն, որ ես հաղթող եմ, հենց դա է իմ և Պրեմիեր լիգայի որոշ մարզիչների տարբերությունը։ Այն ժամանակ, երբ նրանցից շատերը կարող են նավակով ընթանալ հոսանքի ուղղությամբ, ես հոսանքին հակառակ եմ ընթանում, քանի որ ուզում եմ թիմում պայքարել ինքս ինձ համար։ Ես միշտ ասել եմ, որ հաղթողները որոշումներ են փնտրում, իսկ պարտվողները՝ արդարացումներ։

Ես ղեկավարությանը չեմ քննադատել այն բանի համար, որ չեն գնում ինձ անհրաժեշտ խաղացողներին, որովհետև ձեզանից ոչ մեկը չգիտի, թե որ խաղացողն է պետք իմ թիմին։ Ես միայն խոսել եմ այն թեմայի շուրջ, որ ես թիմի տրանսֆերների և ֆինանսական հնարավորությունների համար պատասխանատու չեմ։ Կարո՞ղ ենք մենք մեզ թույլ տալ ցանկացած տրանսֆեր։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ մեր պայմանները թույլ չեն տալիս պայքարել «Մանչեսթեր Սիթիի» կամ էլ «Յունայթեդի» հնարավորությունների հետ, սակայն գրագետ և կշռադատված տրանսֆերային քաղաքականության հաշվին մենք կարող ենք ոսկորի պես խրվել նրանց կոկորդին։ Մենք հենց դրա մասին պետք է մտածենք, որովհետև ոչ բոլոր լավ ֆուտբոլիստներն են հանդես գալիս թոփ-ակումբներում, մենք պետք է փնտրենք և օգտվենք պահերից, համբերությամբ սպասենք, քանի որ ղեկավարությունն աշխատում է այդ ուղղությամբ։

«Չելսին» լավ երիտասարդություն ունի, բայց մենք չենք կարող միանգամից Ակադեմիայի խաղացողին ընդգրկել մեկնարկային կազմում։ Ես դրա մասին շատ լավ գիտեմ, որովհետև դրանով մենք կարող ենք վնասել ոչ միայն ինքներս մեզ, այլև ֆուտբոլիստի զարգացմանը։ Մենք հետևում ենք նրանց, նայում նրանց մարզումների ժամանակ։ Ֆուտբոլիստների բնավորությունը ձևավորվում է հենց ազնիվ մրցակցության մթնոլորտում, ուստի եթե ուզում ենք 5-10 տարով ֆուտբոլիստ ստանալ, ապա նա պետք է համբերի ու սպասի իր շանսին։ Դուք խաղացողին տեսնում եք 10, 15, 40 րոպե և արդեն ձեր կարծիքն եք հայտնում, բայց ամեն օր նրան չեք տեսնում մարզվելիս, չեք տեսնում, թե ինչպես է նա հարմարվում կոլեկտիվում ու չեք մտածում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում մեկնարկային կազմում ֆուտբոլիստի ներդրման պրոցեսը, նույնիսկ՝ ակումբի հիմնական կազմում։ Բայց ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, բացի դրանից ոչ ոք՝ հաշվի չառնելով թիմի առջև ղեկավարության դրած խնդիրները, այլ հաշվի առնելով թե ինչ թիմ եմ ես մարզում – չի սպասի վաղվա օրվան, քանի որ արդյունքն անհապաղ է պետք։

Ես արդեն ասել եմ, որ և ես, և ղեկավարությունը հասկանում ենք, թե ինչ վիճակում է թիմը։ Ուստի մենք մեր գործը հաջող ենք կատարում, եթե հաշվի չառնենք որոշ պարտությունները, սակայն դրանք ներքին խնդիրներ են։ Ես երբեք չեմ քննադատի ֆուտբոլիստին լրագրողների առջև կամ էլ ղեկավարության հետ զրույցի ընթացքում, բայց այդ մասին կարող եմ շատ կոշտ ասել հենց խաղացողին։ Մենք գիտենք, թե ինչ բաղադրիչներում պետք է աշխատենք և ինչ պետք է ձեռնարկենք, ուստի շատ կցանկանայի, որպեսզի ոչ ոք չխառնվեր իմ մարզչական աշխատանքին և խնդիրներ չհորիներ, որոնք դրված չեն եղել ակումբի առջև»։