10.02.2018 10:15

Ալժիրցու այդպիսի վարքագիծը զարմացրել է Խոսեփ Գվարդիոլային

Ալժիրցու այդպիսի վարքագիծը զարմացրել է Խոսեփ Գվարդիոլային

Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սիթին» ցանկանում էր ձեռք բերել Մահրեզին, սակայն «Աղվեսները» չցանկացան վաճառել խաղացողին։ Մերժմանն ի պատասխան՝ Ռիյադը որոշեց բոյկոտել թիմի մարզումները, բայց այդպիսի ռազմավարությունը կարող է լավ բանի չհասցել։

Ինչպես հաղորդում է Miror-ը, ալժիրցու այդպիսի վարքագիծը զարմացնում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեփ Գվարդիոլային, ով մտածում է հրաժարվել ամռանը կիսապաշտպանին ձեռք բերելու մտքից։

Նախկինում հաղորդել էին, թե Մահրեզը մտադիր է շարունակել գործադուլը և փետրվարի 10-ին ԱՊԼ հերթական տուրում չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին։