10.02.2018 10:30

Լևանդովսկի. Հոգնել եմ մեկնաբանություններ անել «Ռեալ» տեղափոխության մասին

Լևանդովսկի. Հոգնել եմ մեկնաբանություններ անել «Ռեալ» տեղափոխության մասին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հրաժարվել է պատասխանել «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցերին՝ փետրվարի 8-ին մարզումներից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես չեմ մեկնաբանի «Ռեալ» տեղափոխության մասին ասեկոսեները,- Լեհաստանի հավաքականի հարձակվողին է մեջբերում As-ը։- Ինձ չեն հետաքրքրում ասեկոսեները, որոնք ամեն տարի շրջանառվում են և յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի նախօրեին հասնում իրենց գագաթնակետին։ Հոգնել եմ անընդհատ նույնը կրկնելուց»։

29-ամյա հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ, ով Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանում 18 գոլ է խփել, ավարտվում է 2021 թվականին։