11.02.2018 09:45

Փհենչհան-2018. գերմանացի Անդրեաս Վելինգերը՝ դահուկացատկի օլիմպիական չեմպիոն

Փհենչհան-2018. գերմանացի Անդրեաս Վելինգերը՝ դահուկացատկի օլիմպիական չեմպիոն

Հյուսիսային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Երկրորդ օրը մեդալների հերթական հավաքածուի համար պայքարեցին դահուկացատկորդները: 

Օլիմպիական ոսկին բաժին հասավ գերմանացի Անդրեաս Վելինգերին, ով ցատկեց 113,5 մետր և վաստակեց 259,3 միավոր: Սա Գերմանիայի ընտրանու 2-րդ ոսկե մեդալն էր նոր մեկնարկած խաղերում: Մեդալների հաշվարկում գերմանացիներն այս պահին առաջատարն են:

Արծաթե և բրոնզե մեդալները նվաճեցին Նորվեգիայի ներկայացուցիչները՝ համապատասխանաբար Յոհան Անդրե Ֆորֆանգը և Ռոբերտ Յոհանսոնը: