11.02.2018 10:30

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 մլն դոլար է կորցրել Տրամպի բարեփոխումների պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդը» 68 մլն դոլար է կորցրել Տրամպի բարեփոխումների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հարկային բարեփոխման արդյունքում 2017-ի երկրորդ կեսում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր ֆինանսական կորուստներ է ունեցել։

Բարեփոխումը կորպորատիվ հարկի դրույքը 35-ից կրճատել է՝ հասցնելով 21%-ի։ Դրա պատճառով ՄՅՈՒ-ի ամերիկացի սեփականատերերը 48,8 մլն ֆունտ ստեռլինգի կորուստ են ունեցել ($ 68 մլն)։

«Հարկային համակարգի փոփոխությունները պետք է օգուտ բերեն ակումբին երկարատև հեռանկարում։ Բայց հիմա մենք մեր խորհրդականների հետ ուսումնասիրում ենք բարեփոխումների առավել բարդ ասպեկտների պոտենցիալ ազդեցության մանրամասները։ Դա արտահարկային վճարումն է, որը չի ազդի ոչ մեր ֆինանսական մրցունակության, ոչ էլ ֆինանսական ֆեյր-փլեյի վրա»,- ՄՅՈՒ-ի ֆինանսական բաժնի ղեկավար Կլիֆ Բեյտիին է մեջբերում Sky Sports-ը։