11.02.2018 10:46

Պոլ Մերսոն. Կոնտեն «Արսենալում» պետք է փոխարինի Վենգերին

Պոլ Մերսոն. Կոնտեն «Արսենալում» պետք է փոխարինի Վենգերին

Մերսոնը գտնում է, որ Կանոնիրներին անհրաժեշտ է ուշադիր հետևել այդ իրադրությանը և աշխատել Արսեն Վենգերի տեղը հրավիրել Կոնտեին, եթե մրցաշրջանի ավարտին Կոնտեն իրոք կորցնի աշխատանքը։

«Այն օրը, երբ Կոնտեն կհեռանա «Չելսիից», «Արսենալի» փոխարեն ես անմիջապես կզանգեի նրան։ Կոնտեի պես մարզիչները «փողոցում թափված չեն»։ «Արսենալին» պետք է այնպիսի մեկը, ով լրջորեն կանցնի գործի և կդառնացնի ուրիշների կյանքը։ Կոնտեն դառնացնում է մրցակիցներին։ Նա ուզում է որոշակի ձևով խաղալ, և նա քո պաշտպանությունը կդարձնի երկաթբետոնե։ Հենց «Արսենալը» երկաթբետոնե պաշտպանություն ունեցավ՝ հզոր ուժ կդառնա։

Կարծում եմ «Արսենալը» պետք է ասի. «Մենք կցանկանայինք հաջորդ մրցաշրջանում քեզ տեսնել մեր թիմում»։ Խելագարություն կլիներ հրաժարվել այդպիսի մարզչից։
Կարծում եմ նա համապատասխանում է բոլոր չափանիշներին։ «Արսենալը» չի կարող շարունակել անընդհատ ձեռքից բաց թողնել մարզիչներին։ Կարո՞ղ եք ասել, թե Պեպ Գվարդիոլան չէր ցանկանա ղեկավարել «Արսենալը»։ Իմ կարծիքով, եթե նա այդպիսի շանս ունենար՝ կուղևորվեր «Արսենալ»։

Յուրգեն Կլոպը, Ժոզե Մոուրինյոն – նրանք բոլորն ուղևորվել են «Արսենալի» մրցակիցների մոտ, որովհետև Վենգերը շարունակում է զբաղեցնել մարզչական աթոռը՝ փոխանակ խոստովանի, որ եկել է հեռանալու ժամանակը։

Թոփ-մակարդակի այլ մարզիչներ էլ կան, ինչպես օրինակ Մասիմիլիանո Ալեգրին «Յուվենտուսից», բայց նրան մեկ տարի կպահանջվի վարժվելու Պրեմիեր լիգային, ինչպես Կլոպի դեպքում էր»,-Մերսոնին է մեջբերում Sky Sports-ը։