12.02.2018 09:15

Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը

Հավակնորդների մրցաշար․ Հայտնի է Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը

Մարտի 10-28-ը, Բեռլինում անցկացվելու է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը։ Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը:

Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով մրցելու է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:

Առաջին տուրի մյուս զույգերը կազմել են՝

  • Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ) - Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ)
  • Սերգեյ Կարյակին (ՌԴ) - Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)
  • Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Վիճակահանության ամբողջական արդյունքները ներկայացված են այս հղմամբ։

Հիշեցնենք, որ հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի նորվեգացի Մագնուս Կարլսենին: