12.02.2018 09:30

«Յուվենթուս»-ը պատրաստվում է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել

«Յուվենթուս»-ը պատրաստվում է տրանսֆերային նոր ռեկորդ սահմանել

Թուրինի «Յուվենթուս»-ի մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Diario Gol-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «խթաններ»-ը մտադիր են անգլիացի խաղացողի հետ պայմանագիր կնքել ամռանը: Իտալական գրանդը պատրաստ է Քեյնի տրանսֆերի դիմաց անգլիական կողմին վճարել 250 մլն եվրո: Եթե գործարքը կայանա, ապա երիտասարդ հարձակվողը կդառնա աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 24-ամյա ռմբարկուի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: