12.02.2018 09:45

Լյովը՝ «Ռեալ»-ը կամ «Բավարիա»-ն գլխավորելու լուրերի մասին

Լյովը՝ «Ռեալ»-ը կամ «Բավարիա»-ն գլխավորելու լուրերի մասին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է այն լուրերն, ըստ որոնց՝ նա կարող է գլխավորել «Ռեալ»-ը կամ «Բավարիա»-ն:

«Մինչև 2020 թվականը ես պայմանագիր ունեմ Գերմանիայի ընտրանու հետ: Շուտով կսկսի նաև Աշխարհի առաջնությունը: Ամբողջովին կենտրոնացված եմ այդ ամենի վրա: Յուպ Հայնկեսն անհավատալի աշխատանք է կատարում: «Բավարիա»-ի երկրպագուների մեծ մասը ցանկանում է, որ նա մնա և շարունակի իր աշխատանքը»,- Լյովի խոսքերն է մեջբերում Sky Deutschland-ը: