12.02.2018 10:01

Փհենչհան-2018, բիաթլոն. Արնդ Պայֆերը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Գերմանիայի օլիմպիական հավաքականի համար

Փհենչհան-2018, բիաթլոն. Արնդ Պայֆերը 3-րդ ոսկե մեդալը նվաճեց Գերմանիայի օլիմպիական հավաքականի համար

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

10 կմ սպրինտում ուժերը չափեցին բիաթլոնիստները: Ուժեղագույնը Արնդ Պայֆերն էր, ով դարձավ օլիմպիական չեմպիոն և Գերմանիայի հավաքականին բերեց 3-րդ ոսկե մեդալը:

Արծաթե մեդալը բաժին հասավ չեխ Միխալ Կրչմարժին, իսկ իտալացի Դոմինիկ Վինդիշը բավարարվեց բրոնզով: