12.02.2018 10:30

Չինաստանի Սուպերլիգա. Տրանսֆերներն այսուհետ հսկողության տակ կլինեն

Չինաստանի Սուպերլիգա. Տրանսֆերներն այսուհետ հսկողության տակ կլինեն

Չինաստանի Սուպերլիգան (CSL) գրավել է աշխարհի ուշադրությունն ակումբների ֆինանսական ներուժով, որը թույլ է տալիս գնել գերաստղերի։

60 մլն. ֆունտով «Չելսիից»Չինաստան  ժամանեց Օսկարը, բացի նրանից այստեղ  են արդեն Հալկը, Ալեքս Տեյշեյրան, Աքսել Վիտսելը և Ջեքսոն Մարտինեսը։

Այդ լիգան կարիերան ավարտող ֆուտբոլիստների համար չէ, որոնք գալիս են գումար աշխատելու համար, ընդհակառակը լավագույն մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստներն են գալիս այստեղ, այնպիսիք, որոնք որոշել են լքել եվրոպական ֆուտբոլը։

2017 թվականին Օսկարը տեղափոխվեց «Շանհայ» ակումբը, և «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարեց, որ CSL-ը վտանգավոր է բոլորի համար։

CSL-ում ընդունվել է նոր օրենք, համաձայն որի ձմեռային տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի վերջում։ Ակումբների տրանսֆերային ակտիվությունը մի փոքր պակասել է, քանի որ ֆուտբոլիստների տրանսֆերներից 100%-ով հարկեր են վճարվում, որոնք Չինաստանի ֆուտբոլի Ասոցիացիան ուղղում է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը։

Դիեգո Կոստայի համար «Տյանցզին Ցզյանզյան» ակումբը պատրաստ էր վճարել 64 մլն. ֆունտ, բայց հարկերի նոր օրենքի համաձայն ակումբը պետք է վճարեր 128 մլն. ֆունտ և գործարքը չկայացավ:

CSL-ում տրանսֆերային ակտիվությունը նվազել է, բայց արդյո՞ք որևէ մեկը նկատել է դա։

Ակումբները գոհ չեն նոր օրենքով, քանի որ նախկին ճկունությունը գումարային հարցերում այլևս չկա։ Որոշ ակումբներ փորձում են լուծել խնդիրը պայմանավորվելով ֆուտբոլիստների հետ։ Մարզիկները գնում են իրենց պայմանագրերը և հետո ժամանում են Չինաստան ազատ խաղացողի կարգավիճակով։

«Չինաստանում գործառույթները քչացան, իսկ մարդիկ դա չեն նկատել։ Շատերը մտածում են, լավ մենք կվճարենք այդ գումարները, քանի որ հակառակ դեպքում չինացիները կգնեն իրենց մաքսիմալ գնով», — ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը։

«Այժմ իրավիճակն ուրիշ է։ Չինացիները շատ ավելի զգույշ են դարձել Եվրոպայից ֆուտբոլիստ գնելիս»։

Կոնտեն չէր ցանկանում, որ Օսկարը լքի «Սթեմֆորդ Բրիջը», իսկ այժմ, կարծես թե, մեղմացրել է իր մոտեցումը։

«Եթե մի ֆուտբոլիստի համար, որն ուզում է հեռանալ, արվում է առաջարկ և այդ ֆուտբոլիստի հետ մենք հույսեր չենք կապում, ապա նա կարող է գնալ»։

CSL-ի մրցաշրջանը մեկնարկում է մարտին և երկրի բազմակի չեմպիոն «Գուանչժոու Էվերգրանդեն» մտադիր է ութերորդ անգամ անընդմեջ դառնալ չեմպիոն։ Իրական մրցակցություն «Գուանչժոուին» փորձում էր ցույց տալ «Շանհայ Շենհուան», երբ այդ թիմի կազմում խաղում էին Նիկոլյա Անելկան և Դիդյե Դրոգբան։

Լիգայի ստեղծման գլխավոր նպատակներից մեկն էր ֆուտբոլի զարգացումը Չինաստանում, որի ազգային հավաքականը միայն մեկ անգամ, 2002 թվականին, մասնակցել է Աշխարհի առաջնությանը։

2018 թվականին Ռուսաստանում Չինաստանը կրկին չի լինելու և այժմ չինացիները աշխատում եմ հաջորդ Աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղղությամբ։

Ավելի մեծ նպատակ էլ կա` 2050 թվականին դառնալ Աշխարհի չեմպիոն։ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը ցանկանում է, որ իր ազգը պատրաստ լինի մրցակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրազիլիայի նման հավաքականների հետ։

Այդ նպատակն իրականացնելու համար մինչև 2020 թվականը երկրում պետք է լինի առնվազն 20,000 ֆուտբոլային ակադեմիա և 70,000 խաղադաշտ, որտեղ մարզվելու է մոտ 50 միլիոն մարդ։ CSL-ն ունի բոլոր հնարավորություններն այդ ենթակառուցվածքները ունենալու համար:

Քանի որ ակումբները հետևողական են արտերկրից ֆոտբոլիստներ հրավիրելու գործում, Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան միջոցներ է ձեռնարկում տեղի կադրերին խրախուսելու ուղղությամբ:

«Արտերկրից ֆուտբոլիստների քվոտան նվազեցվել է: Այժմ մեկ խաղում կարող է հանդես գալ միայն երեք լեգիոներ», — ասել է «Սինհուա» գործակալության առաջատար լրագրող Վան Ցիչյանը:

«Ցանկացած թիմ, որի կազմում խաղում են լեգիոներներ, պետք է կազմում ընդգրկի նույն քանակի մինչև 23 տարեկան չինացի երիտասարդներ»:

«Նախկինում, մեկնարկային կազմում պետք է լիներ միայն մեկ մինչև 23 տարեկան ֆուտբոլիստ, բայց ակումբները շրջանցում էին այդ օրենքը, փոխարինելով երիտասարդին խաղի մեկնարկից 15 րոպե հետո, ինչը վստահություն չէր ներշնչում ֆուտոբլիստին»:

2017 թվականին հանդիսականների միջին թիվը կազմել է 24000: «Գուանչժոու Էվերգրանդեի» մասնակցությամբ խաղերին գալիս է միջինը 45,587 հանդիսական:

«Մարզադաշտերը լեցուն են երկրպագուներով, որոնք իսկապես ցավում են իրենց թիմերի համար», — շարունակում է Վանը: «Իրենք պատրաստված են գալիս խաղին, այն բոլոր առարկաներով, որոնցով առանձնանում են երկրպագուներն ամբողջ աշխարհում և այդ կարգի երկրպագելն արդեն ավանդույթ է դարձել»:

Ֆրեդերիկ Կանուտեն, որը խաղում էր «Բեյջինգ Գուոան» թիմում, կարծում է, որ չինացիները իրենց նպատակաների իրականացման ճիշտ ճանապարհին են:

«Այժմ իրենք ուզում են հսկողության տակ պահել տրանսֆերային համակարգը և հետևողականորեն ներդրումներ են կատարում մանկապատանեկան ֆուտբոլում: Չինացի ֆուտբոլիստները եվրոպական թոփ առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակի չեն: Հիմնականում, բացառությամբ մի քանիսի, եվրոպական երրորդ լիգաների առաջնության մակարդակի են»:

«Ապագայում, եթե Չինաստանի ֆուտբոլի ղեկավարները ճիշտ քայլեր ձեռնարկեն, ավելի շատ չինացի ֆուտբոլիստներ հայտնվելու են Եվրոպայում և հակառակը, ավելի շատ լեգիոներ լինելու է Չնաստանի Սուպերլիգայում»: