12.02.2018 11:13

Մեսսիի վարկածը ո՞ր թիմերն են Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտները․

Մեսսիի վարկածը ո՞ր թիմերն են Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտները․

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին կարծում է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը»։

-Այժմ «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը» ուժեղագույն ակումբների թվում են։ Հաշվի առնելով մրցաշարում «Ռեալի» փորձը՝ մադրիդցիներին ևս չեմ բացառում, չնայած նրանք չեն հասել սպասելի արդյունքների։ «Բավարիան» ևս կպայքարի մինչև վերջ, սակայն այսօր լավագույնները «Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենն» են,- արգենտինացու խոսքը փոխանցում է «The Mirror»-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» խաղալու է «Ռեալի» հետ, «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը «Բազելն» է, իսկ «Բարսելոնայինը»՝ «Չելսին»։