12.02.2018 11:56

Մերձմոսկվայում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը. Բոլորը զոհվել են

Մերձմոսկվայում աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը. Բոլորը զոհվել են

Մերձմոսկվայում կործանվել է  «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող Ан-148 ուղևորատար ինքնաթիռը, որտեղ եղել են 65 ուղևոր և անձնակազմի վեց անդամներ: Տրանսպորտային դատախազության տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են:

«Սարատովյան ավիաուղիների» ինքնաթիռը, որ իրականացրել է Մոսկվա- Օրսկ չվերթը, ռադարների վրայից անհետացել է «Դոմոդեդովոյից» թռչելուց յոթ րոպե անց: Դրանից հետո Интерфакс գործակալությանը տեղեկացրել են, որ օդանավը, հավանաբար, վայր է ընկել Մերձմոսկովյան Արգունովո գյուղի մոտակայքում: Աղետի վայր են ժամանել փրկարարները: Ինքնաթիռի բեկորներին հասնելը դժվարացրել է առատ ձյունը, և փրկարարները ստիպված են եղել ոտքով անցնել այդ ճանապարհը: Առայժմ հաջողվել է գտնել ընդամենը երկու զոհի մարմին:

Ինքնաթիռի աղետի կապակցությամբ գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու վերաբերյալ: Լրատվական գործակալությունները, հղում անելով աղբյուրներին՝ տեղեկացրել են, որ օդանավը, հնարավոր է՝ բախվել է «Ռուսաստանի փոստ» ուղղաթիռի հետ, սակայն այնտեղից հայտնել են, որ իրենք ընդհանրապես ուղղաթիռներ չունեն:

Փոխանցում է BBC-ն: