12.02.2018 12:53

ՀԱՀ-ի նախագահի ճակատագիրը կորոշվի մոտ օրերս

ՀԱՀ-ի նախագահի ճակատագիրը կորոշվի մոտ օրերս

ՀԱՀ-ում նախապատրաստվում են Նելսոն Մանդելայի 100-ամյակին և սպասում են նախագահ Ջեյքոբ Զումայի հրաժարականին:

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման կասկածվում է կոռուպցիայի և խարդախության մեջ: Նրա ճակատագիրը կարող է որոշվել երկուշաբթի՝ իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրեսի» գործադիր կոմիտեի հանդիպման ընթացքում: Կուսակցության առաջնորդ Սիրիլ Ռամաֆոսան պնդում է, որ նա շուտափույթ հրաժարական ներկայացնի, բայց նաև ընդգծում է, որ դա պետք է արվի պաշտոնական արարողակարգով և օրենքի շրջանակներում, այնպես, ինչպես դա կաներ Նելսոն Մանդելան:

«Մենք կշարունակենք պայքարը կոռուպցիայի դեմ, և նրանք, ովքեր գողանում են կարիքավորների փողը, այդ կոռուպցիոներներն անպայման պատասխան են տալու դատարանի առջև: Հենց դա կուզենար Նելսաոն Մանդելան»,- հայտարարել է Ռամաֆոսան՝ ելույթ ունենալով Քեյփթաունում կայացած հանարահավաքում՝ նվիրված ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի 100-ամյակին:

Ջեյքոբ Զուման հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել անցյալ տարվա ամռանը, երբ պաշտպանել էր իր կնոջ թեկնածությունը ԱԺԿ-ի առաջնորդի պաշտոնում: Թե ընդդիմության և թե իր իսկ կուսակցության անդամների կարծիքով՝ կնոջ հետ կապված պատմության վերջնական նպատակն իրականում պատասխանատվությունից խուսափելն է:

 Օգոստոսին խորհրդարանը նախագահին անվստահություն հայտնելու անհաջող փորձ էր արել, իսկ դեկտեմբերի վերջից նրան առաջարկ է արվում խաղաղ կերպով հրաժարական տալ:

Փոխանցում է euronews-ը: