12.02.2018 13:35

Համանախագահները հայտարարություն են տարածել

Համանախագահները հայտարարություն են տարածել

Փետրվարի 7-11-ը տարածաշրջան կատարած այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) եւ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ՝ ընդգծելով 2017 թվականի հոկտեմբերին Ժնեւում, ինչպես նաեւ ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ժամանակ ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարման կարեւորությունը:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, միջնորդները խորը մտահոգություն են հայտնում, որ շփման գծում օրերս զոհ է եղել, եւ կոչ են անում կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ՝ համաձայն Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածության, հարգել զինադադարն ու ձեռնպահ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից:

Համանախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումը՝ օգնել կողմերին հակամարտությանը խաղաղ կարգավորում տալու գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք:

Մինսկի խմբի միջնորդները նաեւ ողջունել են կողմերի մտադրությունը՝ շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ «հաշվի առնելով ներկա ընտրական ժամանակաշրջանը»: