12.02.2018 13:59

Իրանում նշել են Իսլամական հեղափոխության 39-ամյակը

Իրանում նշել են Իսլամական հեղափոխության 39-ամյակը

Իրանում նշում են Իսլամական հեղափոխության 39-ամյակը: Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այդ իրադարձությանը նվիրված կիրակնօրյա միջոցառումներին ամբողջ երկրում մասնակցել են միլիոնավոր մարդիկ: Ցուցարարներն այրել են Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները:

Թեհրանում հանդիսավոր արարողության ընթացքում ցուցադրվել է երկու կիլոմետր հեռահարության, հեղուկ վառլեիքով գործող հրթիռ, ինչպես նաև սուզանավի մոդել:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթ է ունեցել մայրաքաղաքի «Ազադի» հրապարակում և երկրի բնակիչներին միասնության կոչ է արել: «Երբ հեղափոխություն եղավ, մենք ինչ-որ մեկին դուրս հրեցինք գնացքից… Մենք դա չպետք է անեինք: Այսօր մենք  բոլորին պետք է հրավիրենք բարձրանալ հեղափոխության հաջողության ու հաղթանակի այդ գնացքը»,- հայտարարել է նա: Ռոուհանին խոստացել է, որ մոտ ժամանակներս կբարելավվեն տնտեսական պայմանները, և նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Փոխանցում է euronews-ը: