12.02.2018 14:15

Իսրայելն սպառնում է Իրանին և Սիրիային

Իսրայելն սպառնում է Իրանին և Սիրիային

Իսրայելն այսուհետև էլ կշարունակի կտրուկ հակադարձել հրեական պետությանը վնաս պատճառելու՝ Իրանի կամ Սիրիայի բոլոր փորձերին: Այդ մասին կիրակի՝ Գոլանի բարձունքների շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

Շաբաթ օրը Իսրայելի ՌՕՈՒ-ն հաղորդել էր, որ իրանական անօդաչու սարք են որսացել, որն արձակվել է Սիրիայի տարածքից, և դրանից հետո մի ամբողջ շարք ավիահարվածներ են հասցվել հարևան արաբական երկրի ցամաքային օբյեկտներին, ընդ որում՝ ոչ միայն Գոլանի բարձունքների շրջանում, այլև Դամասկոսի մոտ: Իսրայելական F-16 կործանիչներից մեկն աղետի է ենթարկվել առայժմ անհասկանալի պատճառներով:

Վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչի է հանգեցնելու այս նոր լարվածությունը իսրայելա-սիրիական սահմանին, և այդտեղ ի՞նչ դեր է խաղալու Իրանը:

Փոխանցում է euronews-ը: