12.02.2018 14:30

Թուրքիան հայտարարել է, որ Աֆրինում ավելի քան 1350 ահաբեկիչ է չեզոքացրել

Թուրքիան հայտարարել է, որ Աֆրինում ավելի քան 1350 ահաբեկիչ է չեզոքացրել

Թուրքիայի ռազմական հրամանատարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Սիրիայի Աֆրին քաղաքի շրջանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր հաջողվել է չեզոքացնել 1369 ահաբեկիչների և քրդական ռազմականացված կազմավորումների մարտիկների: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով գլխավոր շտաբին:

Ընդ որում՝ չի ճշտվում, թե նշված քանակից քանիսն են սպանվել, քանիսը՝ գերի վերցվել:

Թուրքիան հունվարի 20-ից անցկացնում է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան՝ ընդդեմ քրդական աշխարհազորի և ԻՊ ահաբեկչական կազմակերպության:

Փոխանցում է Interfax-ը: