12.02.2018 14:43

Սաակաշվիլին կասկածում է, թե Վրաստանի իշխանություններն ուզում են իրեն տեղափոխել Ուկրաինայից

Սաակաշվիլին կասկածում է, թե Վրաստանի իշխանություններն ուզում են իրեն տեղափոխել Ուկրաինայից

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս ուկրաինական ընդդիմադիր «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին կասկածում է, թե վրացական իշխանություններն իսկապես ուզում են հասնել իր արտահանձնմանը:

«Ինձ Վրաստանին արտահանձնելու համար հարկավոր է, որ վրացական կողմը դրա ցանկությունն ունենա»,- ասել է նա շաբաթ երեկոյան վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսոությանը տված հարցազրույցում:

Սաակաշվիլիի կարծիքով՝ ոչ վրացական, ոչ էլ ուկրաինական իշխանություններին ձեռնտու չէ իրեն բանտ ուղարկել՝ դրան հետևելիք հավանական արձագանքի պատճառով: Նա կարծում է, որ Ուկրաինայի իշխանությունները նախապատրաստում են իր արտաքսումը եվրոպական  որևէ երկիր, հնարավոր է՝ Լեհաստան: Բայց նա կասկածում է, թե Ուկրաինայի իշխանությունները կարող են դա իրականացնել: Պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտադիր անել, եթե իրեն հանձնեն Վրաստանին, Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ հանձնվել: «Ինձ ուզում են հեռացնել Ուկրաինայից: Մենք կպայքարենք մինչև վերջ: Մտադիր չենք հանձնվել»:

Փոխանցում է Interfax-ը: