12.02.2018 15:33

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան

Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահին հրավիրել է Փհենյան

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին է փոխանցել Փհենյան այցելելու հրավեր, տեղեկացնում էհարավկորեական «Ռենհափ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչին:

Հրավիրը փոխանցվել է Կիմ Չեն Ինի քրոջ միջոցով, որը հյուսիսկորեական պատվիրակության կազմում ներկա է Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերին՝ հյուսիսկորեական առաջնորդի հատուկ բանագնացի կագավիճակով:

Կիմ Չեն Ինն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահի այցը Փհենյան հարմարեցնել միջկորեական երրորդ գագաթնաժողովի անցկացմանը: Հյուսիսկորեական հատուկ բանագնաց Կիմ Յո Չժոնը հրավերը Հարավային Կորեայի նախագահին է փոխանցել բանավոր: Նա նշել է, որ իր եղբայրը կցանկանար, որ Մուն Չժե Ինի առաջին այցը ԿԺԴՀ կայանա ամենասեղմ ժամկետներում:

Փոխանցում է Interfax-ը: