12.02.2018 18:21

Նոր արագաչափ՝ գեղարքունյաց ճանապարհներին

Նոր արագաչափ՝ գեղարքունյաց ճանապարհներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի փետրվարի 14-ից գործարկվելու է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում (զորամասի հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքը՝ 1 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: