12.02.2018 20:39

Բժիշկները ԴՆԹ նմուշներ են հավաքում Ан-148-ի աղետի զոհերի հարազատներից

Բժիշկները ԴՆԹ նմուշներ են հավաքում Ан-148-ի աղետի զոհերի հարազատներից

ՌԴ Օրսկ քաղաքում բժիշկները ԴՆԹ-ի նմուշներ են հավաքում Մոսկվայում Ан-148 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվածների հարազատներից:

Օրենբուրգի մարզի նահանգապետի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն պարզվել են բոլոր զոհվածների հարազատների տվյալները և նրանց միջև ազգակցական կապը ։

Նաև նշվում է, որ մարզի իշխանությունները պատրաստ են փոխհատուցել ավիաաղետից զոհվածների ֆինանսական պարտավորությունները, եթե նրանք ունեն ապառիկներ, բանկային պարտավորություններ, հիփոթեքներ և այլն ։

Մոսկովյան մարզում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են բոլոր սև արկղերը։ Տեղեկությունը հաստատվել է ՌԴ ավիացիայի միջպետական կոմիտեի կողմից։