12.02.2018 22:06

Դեսպան. Իրանը պատրաստ է գործարկել Հայաստանի հետ երկաթուղին

Դեսպան. Իրանը պատրաստ է գործարկել Հայաստանի հետ երկաթուղին

Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորն իրանական կողմը չէ: Այս մասին ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, փոխանցում է News.am-ը:

«Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են»,-ընդգծել է դեսպանը:

Դեսպանը նշել է նաեւ, որ Իրանը պատրաստակամ է գործարկել Հայաստան-Իրան երկաթուղին, բայց «Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի»:

«Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք», - ասել է Սաջադին: