13.02.2018 12:36

Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանում

Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի Լեհաստանում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանում քաղաքական ապաստան չի խնդրի:

Երկուշաբթի Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել են Լեհաստան, որի տարածքից նա աշնանն ապօրինի կերպով անցել էր Ուկրաինայի տարածք՝ ճեղքելով սահմանապահների և իրավապահների շղթան:

Լեհաստանի սահմանային ծառայությունը հաստատել է, որ Սաակաշվիլին ժամանել է Լեհաստան:

Նրա կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Կիևում նախագահի նստավայրի մոտ: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, մեկ հոգի ձերբակալվել է:

Սաակաշվիլիի ասելով՝ Լեհաստանի ՆԳՆ-ում իրենից հարցրել են, թե արդյո՞ք մտադիր է քաղաքական ապաստան խնդրել: «Ես պատասխանեցի, որ ոչ մի քաղաքական ապաստան չեմ խնդրելու»,- ասել է քաղաքական գործիչը NewsOne հեռուստատեսության եթերում:

Փոխանցում է ria.ru-ն: