13.02.2018 13:15

Սաակաշվիլին ԵՄ-ին և Մերկելին խնդրում է օգնել դիմակայելու Պոռոշենկոյին

Սաակաշվիլին ԵՄ-ին և Մերկելին խնդրում է օգնել դիմակայելու Պոռոշենկոյին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ԵՄ-ին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին կոչ է արել աջակցել իրեն՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյին դիմակայելու հարցում:

«Կիևում սրճարանում ինձ վրա հարձակվեցին դիմակավորված մարդիկ, առևանգեցին ինձ, սպառնացին և մասնավոր ինքնաթիռով տեղափոխեցին Լեհաստան: Այդ գործողությունների ետևում Ուկրաինայի կոռումպացված նախագահ Պոռոշենկոն է կանգնած»,- գերմանական Bild կայքին հայտնել է Սաակաշվիլին:

«Եթե Եվրամիությունը և, ամենից առաջ՝ կանցլեր Անգելա Մերկելը, վերջապես մի բան չձեռնարկեն, Ուկրաինան կավերվի: Պոռոշենկոն ավերում է այդ երկիրը և ուզում է ինձ հեռացնել, քանի որ ես մերկացնում եմ կոռուպցիան»,- հավելել է նա:

Սաակաշվիլին նաև հայտարարել է, որ մտադիր է օրինական ճանապարհով վերադառնալ Ուկրաինա:

Փոխանցում է ria.ru-ն: