13.02.2018 14:27

Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին

Ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսկացությունը որոշում է կայացրել հրաժարվել Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելուց, որոնք նշանակված են ապրիլի 11-ին, Интерфакс-ին հաղորդել են կուսակցությունից:

«Կուսակցության արտահերթ համագումարում որոշում է կայացվել չմասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին»,- ասել է կուսակցության պաշտոնյաներից մեկը:

Ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվել են ևս երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատը» և Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը:

Փոխանցում է Interfax-ը: