13.02.2018 14:52

Ազգերի համագործակցությունում սկսել են գաղտնի քննարկել Եղիսաբեթ II-ի հնարավոր ժառանգորդներին

Ազգերի համագործակցությունում սկսել են գաղտնի քննարկել Եղիսաբեթ II-ի հնարավոր ժառանգորդներին

Ազգերի համագործակցությունում սկսել են գաղտնի քննարկել այն հարցը, թե ով կարող է Եղիսաբեթ II թագուհուն փոխարինել այդ միավորման ղեկավարի պաշտոնում, երեքշաբթի հաղորդել է BBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ հարցը բավական բարդ է, քանի որ Համագործակցության ղեկավարի դերը ժառանգաբար չի փոխանցվում, հետևաբար՝ թագուհու մահվան դեպքում այն ինքնաբերաբար չի փոխանցվի Ուելսի արքայազն Չարլզին:

Ըստ տեղեկատվության՝ Ազգերի համագործակցությունում արդեն ստեղծվել է հատուկ խումբ, որը կզբաղվի միավորման ղեկավարման հետ կապված հարցերով, ինչպես նաև նրա հավանական գործողություններով Եղիսաբեթ թագուհու մահվանից հետո, որն ապրիլին դառնում է 92 տարեկան:

Ազգերի համագործակցությունը պետությունների կամավոր միություն է, որի կազմում  են Մեծ Բրիտանիան և նրա նախկին դոմինիոնները, գաղութներն ու պրոտեկտորատները: Ընդհանուր առմամբ՝ Ազգերի համագործակցության կազմում կա 52 պետություն, այդ թվում՝ Ավստրալիան և Կանադան:

Փոխանցում է Interfax-ը: