14.02.2018 14:14

ՀԱՀ-ում ձերբակալվել է գործարար Գուպտա ընտանիքի անդամներից մեկը

ՀԱՀ-ում ձերբակալվել է գործարար Գուպտա ընտանիքի անդամներից մեկը

ՀԱՀ ոստիկանությունը ձերբակալել է հարավաֆրիկացի գործարարների Գուպտա ընտանիքի անդամներից մեկին: Գուպտա ընտանիքը կասկածվում է ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զումայի հետ հարաբերությունները չարաշահելու մեջ, հաղորդել է SABC հեռուստաընկերությունը:

Ավելի վաղ հարավաֆրիկյան իրավապահները ձեռնամուխ են եղել Գուպտա մեծահարուստ ընտանիքի անդամների և նախագահ Զումայի էլեկտրոնային գրագրության ուսումնասիրությանը:

Հասարակական ակտիվիստները Զումային մեղադրում են այդ ընտանիքի հետ կոռուպցիոն կապերի մեջ և կասկածում են, որ Գուպտա ընտանիքը կարող էր միջամտել երկրի կառավարմանը:

Զուման ինքը և գործարարների ընտանիքը հերքում են այդ մեղադրանքները:

Ավելի վաղ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության գործադիր կոմիտեն որոշում է կայացրել Զումային ետ կանչել զբաղեցրած պաշտոնից: Կուսակցությունն ակնկալում է, որ Զուման պատասխան կտա չորեքշաբթի: Զումայի նախագահական ժամկետն ավարտվում է 2019 թ.:

Փոխանցում է ria.ru-ն: