14.02.2018 20:07

Թիլերսոն. Իրանը ապակայունացնող դեր ունի Սիրիայում

Թիլերսոն. Իրանը ապակայունացնող դեր ունի Սիրիայում

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաաղաք ճանաչելը չի խոչընդոտում «երկու պետություն» սկզբունքին, Հորդանան կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: «Եթե կողմերը հանգեն այդ լուծմանը, Միացյալ Նահանգները կաջակցի դրան»,- ասել է Թիլերսոնը:

ԱՄՆ-ի պետքարտուղարն ասել է նաեւ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան մնում է ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցը տարածաշրջանում: «Մենք կարիք ունենք նույն ուղղությամբ գործելու շարունակությունը գտնել»,- ասել է նա, ընդգծելով որ վերջնական նպատակը՝ Սիրիայում «Իսլամական պետությանը» պարտության մատնելն է:

Մինչդեռ, ըստ Թիլերսոնի, Իրանի ներկայությունը Սիրիայում ապակայունացնում է տարածաշրջանը: «Մենք խորը մտահոգված ենք Սիրիայում Իսրայելի և Իրանի ներգրավածությամբ տեղի ունեցած վերջին միջադեպի կապակցությամբ: Դա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սիրիայում Իրանի ներկայությունը միայն ապակայունացնում է տարծաշրջանը»,- ասել է նա: