14.02.2018 21:09

Հարավային Աֆրիկայում առյուծները կերել են ապօրինի որսորդին. Թողել են միայն գլուխը

Հարավային Աֆրիկայում առյուծները կերել են ապօրինի որսորդին. Թողել են միայն գլուխը

Հարավային Աֆրիկայի Կրյուրգեր ազգային պարկի մոտակայքում ապօրինի որսով զբաղվող անձին կերել են տեղի առյուծները, հայտնում է BBC-ն:

Կենդանիները իրենց զոհից գրեթե ոչինչ չեն թողել, մնացել է միայն մարմի մի քանի մաս:

«Հավանաբար, զոհը ապօրինի որսով էր զբաղվում սաֆարի-պարկում, որտեղ նրա վրա հարձակվել եւ հոշոտել են առյուծները: Նրանք մարդուն կերել են ամբողջությամբ՝ թողնելով միայն գլուխն ու էլի մի քանի մասեր», - Ֆրանս-Պրեսսին հայտնել է Լիմպոպո տարածաշրջանի ոստիկանության ներկայացուցիչը:

Ոստիկանությունը դեռ չի նույնականացրել զոհի անձը: Նրա դիակի մոտ փամփուշտներ եւ զենք է հայտնաբերվել: