15.02.2018 09:15

«Բավարիա»-ն որոշել է ձեռք բերել Խամեսի տրանսֆերը

«Բավարիա»-ն որոշել է ձեռք բերել Խամեսի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Բավարիա»-ում կարող է դառնալ գերմանական ակումբի ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ղեկավարությունը գոհ է կոլումբացու ցուցադրած խաղից և ցանկանում է գնել վերջինիս տրանսֆերային իրավունքները:

Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ ամռանը՝ 70 մլն եվրոյի դիամց:

Ներկայիս պայմանագրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա»-ում կմնա մինչև 2019 թվականը: