15.02.2018 09:29

«Ման. Յունայթեդ»-ը շուտով նոր հարձակվող կունենա

«Ման. Յունայթեդ»-ը շուտով նոր հարձակվող կունենա

«Բենֆիկա»-ի հարձակվող Ումարո Էմբալոն կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: 

Correio da Manhã-ի հաղորդմամբ՝ վերջին օրերին ակտիվացել են 16-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ ակումբների բանակցությունները: Կողմերը գրեթե համաձայնեցրել են Էմբալոյի տրանսֆերը 20 միլիոն եվրոյով: 

«Յունայթեդ»-ում համաձայն են երիտասարդ ֆուտբոլիստի տեղափոխության համար նման գումար վճարել, քանի որ նրանում մեծ պոտենցիալ են տեսնում: