15.02.2018 09:45

Ֆրանսիայի սևամորթների ասոցիացիաների ներկայացուցչական խորհուրդը դատի կտա այն մրցավարին, ով դեղին քարտ է ցույց տվել Բալոտելիին

Ֆրանսիայի սևամորթների ասոցիացիաների ներկայացուցչական խորհուրդը դատի կտա այն մրցավարին, ով դեղին քարտ է ցույց տվել Բալոտելիին

Ֆրանսիայի սևամորթների ասոցիացիաների ներկայացուցչական խորհուրդը (CRAN) հայտարարել է, թե դատի կտա մրցավար Նիկոլյա Ռեյնվիլին, ով «Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին դեղին քարտ է ցույց տվել՝ «Դիժոնի» հետ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է Կազմակերպության պաշտոնական կայքը։

Սևամորթ իտալացին բողոքել է մրցավարին տրիբունաներից հնչող ռասիստական վիրավորանքների համար, բայց փոխարենը դեղին քարտ է ստացել։ Ավելի վաղ պարզվել էր, որ այս իրավիճակի առիթով իր հետաքննություն է սկսել նաև Ֆրանսիական ֆուտբոլային լիգան։