15.02.2018 10:00

Վենգերը հավաստիացրել է, որ Եվրալիգայում իր թիմը հանդես կգա հիմնական կազմով

Վենգերը հավաստիացրել է, որ Եվրալիգայում իր թիմը հանդես կգա հիմնական կազմով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ Եվրալիգայում նորմալ կազմ կներկայացնի։

Խմբային փուլում ֆրանսիացին վստահեց պահեստայիններին՝ ի դեմս Թեո Ուոլկոտի, Օլիվյե Ժիրուի և Ֆրանսիս Կոկելենի։ Նրանց հեռանալը, ինչպես նաև Անգլիայի գավաթից «Արսենալի» դուրս մնալը այլընտրանք չի թողնում Վենգերին։ Փլեյ-օֆֆում Արսենը դաշտ կհանի հիմնական կազմին։

«Առանց այդ էլ ես պատրաստվում էի օգտագործել հիմնական խաղացողներին, առավել ևս որ հիմա մենք շաբաթական միայն մի խաղ ունենք։ Դաշտ կհանեմ նորմալ կազմ 2 պատճառով. մենք մրցանակի շանս ունենք, և մենք դուրս ենք մնացել Անգլիայի գավաթից։ Ոչ մի պատճառ չեմ տեսնում հանգիստ տալու հիմնական խաղացողներին Եվրալիգայում»,- Արսենին է մեջբերում The Independent-ը։