15.02.2018 10:16

«Լեսթերի» խաղացողները ներել են Մահրեզին

«Լեսթերի» խաղացողները ներել են Մահրեզին

«Լեսթերի» պաշտպան Դաննի Սիմփսոնը պատմել է, որ թիմակիցները գրկաբաց ընդունեցին եզրային կիսապաշտպան Ռիզադ Մահրեզին։

«Մանչեսթեր Սիթի» ձախողված տեղափոխությունից հետո ալժիրցին մոտ 10 օր գործադուլ էր անում՝ բաց թողնելով մարզումները և «Լեսթերի» պաշտոնական հանդիպումները։ Միայն ուրբաթ օրը Ռիյադը վերադարձավ Աղվեսների մարզաբազա, իսկ հաջորդ օրը «Էթիհադի» մարզադաշտում էր։

Սիմփսոնի խոսքերով ինքն ու իր թիմակիցները ուրախությամբ ընդունեցին Մահրեզին։ Ռիյադը խոսեց ընկերների հետ, իսկ դրանից հետո «Լեսթերում» շատ շուտ մոռացան կատարվածի մասին։

«Վերադառնալուց հետո նա խոսեց տղաների հետ և ամեն ինչ բացատրեց։ Մենք ուրախ ենք, որ նա կրկին մեզ հետ է, ուստի պետք է առաջ ընթանալ։ Նույնիսկ «Սիթիի» հետ խաղում փոխարինման դուրս գալով նա ցույց տվեց, թե որքան լավ խաղացող է»,- հաղորդել է Սիմփսոնը Leicester Mercury-ին։