15.02.2018 10:30

«Ռեալի» նախագահը 2012-ին ուզում էր հրավիրել Մեսսիին

«Ռեալի» նախագահը 2012-ին ուզում էր հրավիրել Մեսսիին

Ինչպես հաղորդում է France Football-ը, 6 տարի առաջ արգենտինացի հարձակվողը կարող էր հայտնվել Մադրիդում։

Ըստ պարբերականի Սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Բարսելոնայի» խաղացողին դիտում էր որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող, ով բանակցում էր ՊՍԺ-ի հետ տրանսֆերի շուրջ։

Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել է Պերեսի հետ և հասկացրել, որ մտադիր է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։ Դրանից հետո «Ռեալի» նախագահը հայտարարել է, թե՝ եթե Ռոնալդուն ընդունի փարիզցիների առաջարկությունը, ապա Սերուցքայինները կգնեն Լիոնել Մեսսիին։

Պարբերականը հավաստիացնում է, որ 2012-ին հարձակվողի հրաժարագինը 200 մլն եվրո էր։