15.02.2018 12:54

Հրաձգություն ամերիկյան դպրոցում. առնվազն 17 զոհ

Հրաձգություն ամերիկյան դպրոցում. առնվազն 17 զոհ

Ֆլորիդայում՝ Փարքլենդի միջնակարգ դպրոցում, հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, մի քանիսը վիրավորվել են:

Միջադեպը տեղի է ունեցել Stoneman Douglas High School միջնակարգ դպրոցում: Հաղորդվում է, որ հարձակվողը, նախ, գործի է գցել հրդեհի ազդանշանային համակարգը, իսկ երբ դպրոցում խուճապ է սկսվել, կրակ է բացել փախչողների վրա:

Ոստիկանապետի խոսքով՝ հարձակվողը զինված է եղել ավտոմատ հրացանով և «լիքը պահեստատուփերով»: Սպանվածների թվում կան ինչպես դպրոցի աշակերտներ, այնպես էլ մեծահասակներ, և դեռ պարզ չէ՝ դրանք ծնողնե՞ր են, թե՞ ուսուցիչներ:

Ամերիկյան լրատվամիջոցներն անմիջապես հաղորդել են, որ հարձակվողը դպրոցի նախկին աշակերտ, 19-ամյա Նիկոլաս Քրուզն է, որը ձերբակալվել է:

Փոխանցում է BBC-ն: