15.02.2018 13:22

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման հրաժարական է տվել

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման հրաժարական է տվել

ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել, որ հրաժարական է տալիս:

Նախորդ օրը ՀԱՀ-ում իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ԱԱԿ) նախագահին երկու օր ժամանակ էր տվել պաշտոնը լքելու համար: Հակառակ դեպքում նա պաշտոնանկ կարվեր, սպառնացել էր Աֆրիկյան ազգային կոնգրեսը:

75-ամյա Զուման նախկինում հրաժարվում էր լքել պաշտոնը՝ հայտարարելով, թե իրեն ոչ ոք չի բացատրում, թե ինչու են հենց այս պահին պահանջում իր հրաժարականը:

Չորեքշաբթի կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ջեքսոն Մտեմբուն, հայտարարել էր, որ հինգշաբթի ՀԱՀ խորհրդարանը անվստահություն կհայտնի նախագահին, իսկ դրանից քիչ անց նախագահի պաշտոնը կզբաղեցնի ԱԱԿ-ի առաջնորդը՝ դեկտեմբերին ընտրվածՍիրիլ Ռամաֆոզան:

Փոխանցում է BBC-ն: