15.02.2018 14:10

Օմբուդսմեն. Սաակաշվիլիին Լեհաստան վերադարձնելն օրինական է

Օմբուդսմեն. Սաակաշվիլիին Լեհաստան վերադարձնելն օրինական է

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան վերադարձնելն օրինական է, սակայն կան հարցեր՝ կապված այդ գործողության իրականացման հետ, հայտարարել է Գերագույն ռադայում Մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Վալերյա Լուտկովսկայան:

«Վերդարձնելն, իրոք, օրինական էր: Այլ հարց է, թե ինչպես այն իրականացվեց, արդյո՞ք  այս դեպքում մարդու հանդեպ չափազանց մեծ ուժ չի կիրառվել: Սա հարց է, որ բաց է մնում: Բաց է մնում նաև տեղափոխման հարցը, որը ես ուղղել եմ թե սահմանապահ և թե միգրացիոն ծառայություններին: Ու մի հարց էլ է մնում. արդյո՞ք կարելի է ռեադմիսիայի ենթարկել այն անձին, ով այսօր մեղադրյալի կարգավիճակում է»,- ասել է Լուտկովսկայան:

Փոխանցում է ria.ru-ն: