15.02.2018 14:31

Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնում

Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը նոր կուսակցություն է հիմնում

Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն հիմնելու մասին, որը կկոչվի «Եվրոպական իրական անհնազանդություն 25-ի ճակատ» և կոչված է լինելու դեմոկրատիան վերադարձնել Եվրոպա:

Հիմնադիր համագումարը կկայանա մարտի 26-ին Աթենքում, տեղեկացրել է Վարուֆակիսն իր անձնական կայքում:

Վարուֆակիսը ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել է Հունաստանի առաջին ձախակողմյան կառավարությունում, 2015 թ. հունվար-հուլիսին,  և դարձել է ամենավառ ու հմայիչ քաղաքական գործիչներից մեկը: Նա Հունաստանի գլխավոր բանագնացն էր միջազգային վարկատուների ակումբում: Հենց նրանց պահանջով և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խնդրանքով Վարուֆակիսը հրաժարական  տվեց, որպեսզի Ցիպարիսին չխանգարի բանակցություններ վարել Եվրախմբի հետ:

Վարուֆակիսը եվրոպացի ֆինանսների նախարարներին նյարդայնացնում էր Եվրախմբի բացահայտ քննադատությամբ: Հունաստանում նա մեծ ժողովրդականություն է վայելում, թեպետ շատ քաղաքական գործիչներ նրան մեղադրում են պոպուլիզմի մեջ ու կարծում են, որ այդ պոպուլիզմը Հունաստանին 100 միլիարդ եվրո է արժեցել:

Փոխանցում է ria.ru-ն: