15.02.2018 15:07

Չինաստանի մեծահարուստները մեկ տարում հարստացել են 26 %-ով

Չինաստանի մեծահարուստները մեկ տարում հարստացել են 26 %-ով

Չինաստանում Forbes-ը հրապարակել է 400 մեծահարուստների հերթական ցուցակը: Նրանք բոլորը միլիարդատերեր են: Ցուցակում ընդգրկվածների ընդհանուր ունեցվածքը հոկտեմբերի վերջի տվյալներով կազմում է 1,2 տրիլիոն դոլար, ինչը 26 %-ով ավելի է անցյալ տարվա համեմատ:

Ցուցակը գլխավորում է China Evergrande Group ռիելթորական ընկերության ղեկավար Հուեյ Կա Յանը՝ 42,2 միլիարդ դոլարով: Մեկ տարվա ընթացքում նա իններորդ տեղից հասել է առաջինին՝ հարստանալով 33 միլիարդով:

Երկրորդ տեղն զբաղեցնում է Tencent Holdings ինտերնետ հսկայի ղեկավար Մա Հուատենը՝ 39 մլրդ դոլարով: Նա իր ունեցվածքն ավելացրել է 14,5 մլրդով:

Եռյակը եզրափակում է Ջեք Ման՝ 38,6 մլրդ դոլարով: Մեկ տարում նա հարստացել է 10 միլիարդով: Նրան պատկանող Alibaba առևտրային հարթակը մեծանում է այնքանով, որքանով որ ամբողջ աշխարհում նորանոր մարդիկ են առնչվում դրան՝ համապատասխանաբար մեծացնելով Մայի ունեցվածքը:

Փոխանցում է ria.ru-ն: