15.02.2018 15:37

Մեծ Բրիտանիան ՌԴ-ին մեղադրել է NotPetya վիրուսի գործադրմամբ կիբեռգրոհի համար

Մեծ Բրիտանիան ՌԴ-ին մեղադրել է NotPetya վիրուսի գործադրմամբ կիբեռգրոհի համար

Մեծ Բրիտանիան Ռուսաստանի վրա է դրել Ուկրաինայում 2017 թ. հունիսին NotPetya վիրուսի գործադրմամբ լայնածավալ կիբեռգրոհի պատասխանատվությունը: Ինչպես տեղեկացրել է Press Association գործակալությունը, այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ փոխնախարար Թարիք Ահմադը, որը բրիտանական գերատեսչությունում համակարգում է կիբեռանվտանգության հարցերը:

Ահմադը Ռուսաստանին  կոչ է արել «միջազգային հանրության պատասխանատու անդամ» լինել, փոխանակ «փորձելու խարխլել այն»: «Կրեմլը Ռուսաստանը բացահայտ դիմակայության մեջ է դրել Արևմուտքի հետ , բայց այդպես չպետք է լինի»,- կարծում է Ջոնսոնը:

Իր հերթին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնի կարծիքով՝ «Ռուսաստանն անտեսում է ընդունված կանոնները՝ խարխլելով դեմոկրատիան, շարքից հանում է կենսապահովման օբյեկտները՝ թիրախավորելով ծայրահեղ կարևոր ենթակառույցները, և որպես զենք՝ օգտագործում է տեղեկատվությունը: Մենք պետք է դիմակայենք այդ բացահայտ և աճող սպառնալիքներին»:

Փոխանցում է tass.ru-ն: