15.02.2018 16:55

ԶԼՄ. Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցն անվանափոխվել է

ԶԼՄ. Անկարայում ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցն անվանափոխվել է

Անկարայի իշխանությունները չորեքշաբթի ԱՄՆ դեսպանատան հարակից փողոցն անվանափոխել է ի պատիվ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՈՒ իրականացրած գործողության: Այդ մասին հաղորդել է Haberturk հեռուստատեսությունը:

Նրա տվյալներով՝ քաղաքային խորհուրդը քվեարկել է Նևզաթ  Թանդողանի պողոտան Ձիթենու ճյուղի պողոտա վերանվանելու օգտին:

Հունվարի սկզբին Թուրքիայի մայրաքաղաքի իշխանությունները վերանվանել էին ԱՄԷ դեսպանատան հարակից փողոցներն այն բանից հետո, երբ Էմիրաթների արտաքին գործերի նախարարը դժգոհել էր Մեդինայի պարետ, թուրք զորավար Ֆահրեդդին փաշայի գործունեությունը. նախկին թվային անվանումների փոխարեն՝ դրանք անվանվեցին «Մեդինայի պաշտպանի պողոտա» և «Ֆահրեդդին փաշայի փողոց»:

Փոխանցում է tass-ը: