16.02.2018 09:00

«Ռեալ» - ՊՍԺ. Ռոնալդուն հատուկ հնարք է օգտագործել 11-մետրանոց հարվածի իրացման ժամանակ (տեսանյութ)

«Ռեալ» - ՊՍԺ. Ռոնալդուն հատուկ հնարք է օգտագործել 11-մետրանոց հարվածի իրացման ժամանակ (տեսանյութ)

 

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման ընթացքում հատուկ հնարք է կիրառել 11-մետրանոցն իրացնելու ժամանակ: Այս մասին հայտնում է AS-ը:

Քչերը նկատեցին, որ հարվածից առաջ գնդակը մի փոքր վեր բարձրացավ, ինչի շնորհիվ պորտուգալացին ավելի ուժեղ հարված կատարեց: Ռոնալդուն ձախ ոտքն այնպես է դրել խոտածածկին, որ գնդակը պոկվել է նշակետից և մի փոքր վեր բարձրացել:

«Սա խենթություն է: Ավելի վաղ Ռոնալդուն այս հնարքն օգտագործում էր «Ման. Յունայթեդ»-ի մարզումների ժամանակ»,- ասել է «կարմիր սատանաներ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը: