16.02.2018 09:30

Մեսսին ավելի հաճախ կհայտնվի «Բարսելոնա»-ի պահեստայինների նստարանին

Մեսսին ավելի հաճախ կհայտնվի «Բարսելոնա»-ի պահեստայինների նստարանին

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածում ավելի հաճախ կհայտնվի պահեստայինների նստարանին: Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

«Կապտանռնագույններ»-ի մարզչական շտաբը ցանկանում է Մեսսիին խնայել կարևոր հանդիպումների համար: Հաշվի առնելով այն, որ «Բարսելոնա»-ն վստահորեն գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, Վալվերդեն Մեսսիին հանգիստ կտրամադրի թույլ մրցակիցների դեմ խաղերում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արգենտինայի գլխավոր ֆուտբոլային պաշտոնյան հայտարարել էր, որ Մեսսիին խնդրել է խնայել ուժերը Մունդիալ-2018-ից առաջ: