16.02.2018 09:46

Մարադոնա. Ֆուտբոլը «ժպտում է», երբ գնդակը հայտնվում է Չավիի ոտքերի մոտ

Մարադոնա. Ֆուտբոլը «ժպտում է», երբ գնդակը հայտնվում է Չավիի ոտքերի մոտ

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան չի ցանկանում, որ «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավին ավարտի ֆուտբոլային կարիերան:

Այս պահին աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Չավին պաշտպանում է քաթարական «Ալ Սադդ»-ի գույները:

«Ֆուտբոլը «ժպտում է», երբ գնդակը հայտնվում է Չավիի ոտքերի մոտ: Չավի, ամուր գրկում եմ քեզ, ինչպես քո ընկերը: Ցանկացած իրավիճակում քո կողքին եմ»,- Մարադոնայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշենենք՝ ավելի վաղ Չավին հայտարարել էր, որ ընթացիկ մրցաշրջանը վերջինն է լինելու իր ֆուտբոլային կարիերայում: Ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել մարզչական գործում: