16.02.2018 10:15

Փհենչհան-2018. դահուկավազորդուհի Կատյա Գալստյանն ավարտեց իր ելույթը

Փհենչհան-2018. դահուկավազորդուհի Կատյա Գալստյանն ավարտեց իր ելույթը

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի օլիմպիական հավաքականը:

Առաջին և վերջին ելույթն ունեցավ դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը: Մեր մարզուհին 10 կմ ազատ ոճում 90 մասնակցի մեջ զբաղեցրեց 72-րդ հորիզոնականը, ինչը կարելի է լավ արդյունք համարել: Գալստյանը տարածությունը հաղթահարեց 30 րոպե 25 վայրկյանում:

Օլիմպիական չեմպիոն դարձավ Ռագնիլդ Հագան (Նորվեգիա), փոխչեմպիոն՝ Շարլոտ Կալան (Շվեդիա), իսկ բրոնզե մեդալակիր՝ Մարիտ Բյորգենը (Նորվեգիա):

Հիշեցնենք, որ Կատյա Գալստյանի մեկնարկն օլիմպիական խաղերում նախատեսված էր փետրվարի 13-ին, բայց մեր դահուկավազորդուհին չէր հայտավորվել արագավազքի մրցաշարում: